top of page

«Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության այցը Լոռի

Սույն թվականի հունիսի 13-ին «Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության անդամներն այցելեցին Լոռու մարզ:


Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Կուսակցության համակիրների հետ։ Ներկայացվեցին Կուսակցության գաղափարախոսությունը, տեսլականը, նպատակները, խնդիրները, ծրագրեր, քննարկվեցին ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ու դրա առաջ բերած մարտահրավերները, Հայաստանի առջև ծառացած խնդիրները, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորությունները։


Հանդիպման ավարտին կուսակցության շարքերը համալրվեցին նոր անդամներով։ Սկսվեց «Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության Լոռու մարզի Մարզային Խորհրդի ձևավորման աշխատանքը։


bottom of page