top of page

Գաղափարախոսություն

"Ձայն" Լիբերթար Պահպանողական Կուսակցությունը, հիմք ընդունելով Հայաստանի պատմական անցյալը և գիտակցելով ժամանակակից աշխարհի զարգացման գործըթնացները, նպատակադրվում է երաշխավորել պետականության հարատևումը՝ համարելով այն ազգային ինքնության պահպանման,  անհատի անվտանգության և անձնական ազատությունների ապահովման հիմնական գրավական։ 

 

Կուսակցության քաղաքական մտատիպարն է՝ «քաղաքացիներին առավելագույն ազատություններ և անվտանգություն,  տնտեսությանը պետության նվազագույն միջամտում»։ 

 

Ազատական պահպանողականությունը քաղաքակրթական, մշակութային, համակեցական բնագավառներում հիմք ընդունելով ավանդական կառուցակարգերի[1] պահպանման անհրաժեշտությունը՝ առաջնահերթություն է տալիս ազատությանը` իր բոլոր ձևերով,՝ նպաստելով անհատի հիմնարար իրավունքների[1]  պաշտպանությանը։

[1] ընտանիքը, դավանանքը, ազգային մշակույթը, պետական իշխանությունը

[2] կյանքի, անձեռնմխելիության, խղճի, խոսքի, ընտրության, տեղաշարժման

bottom of page