top of page

«Ձայն» ԼՊԿ-ի մասնակցությունը «Քաղաքական կուսակցությունների կառավարում» խորագրով սեմինարին

«Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ Բելլա Ազիզյանը, Էդիտա Չանախչյանը և Ելենա Օհանյանը մասնակցություն ունեցան օգոստոսի 13֊15֊ին Ծաղկաձորում տեղի ունեցած Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Ռոբերտ Շուման ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված համատեղ միջոցառմանը։


«Քաղաքական կուսակցությունների կառավարում» խորագիրը կրող 3֊օրյա սեմինարը նախատեսված էր խորհրդարանային և ոչ խորհրդարանային կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների համար։


Սեմինարը ներառում էր արդի քաղաքական թեմաների շուրջ տեսական և գործական քննարկումներ։ Երիտասարդերը, մասնավորապես, առընչվեցին հետևյալ թեմաներին․ քաղաքական կազմակերպություններ, արդյունավետ ներքին հաղորդակցում և հակասությունների հարթեցում, գործնական հմտություններ կազմակերպման և բանակցությունների վերաբերյալ, Հայաստանի ներքին զարգացումները և արտաքին քաղաքականության հեռանկարը:


Սեմինարի ընթացքում իրենց փորձով և գիտելիքներով կիսվեցին ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան փորձագետները։












bottom of page