top of page

Արուսյակ Հայրապետյան

334-arusyak-01_edited.jpg

Ձայն Լիբերթար Պահպանողական կուսակցության նախագահ

Ծնվել է Երևանում, 1975 թվականի հոկտեմբերի 4-ին, մտավորականների ընտանիքում. հայրը՝ Ֆելիքս Հայրապետյանը, գիտնական էր, մայրը՝ Ժաննա Գասպարյանը, լրագրող։  

Հայաստանյան alma mater-ն է Երևանի Պետական Կոնսերվատորիան, որի ասպիրանտուրան ավարտել է կարմիր դիպլոմով և մեկնել արտերկիր, կրթությունը շարունակելով Մոնրեալի Համալսարանում, Ժնևի համալսարանում և Ժնևի Կառավարման Բարձրագույն դպրոցում։

 

Ունի Մագիստրոսի երկու աստիճան (մեկը՝ արվեստի, մեկը՝ կառավարման)  և կառավարման ավելի քան 15 տարվա փորձ՝ մասնավոր ոլորտում։ Լիարժեք տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին, գերմաներենի միջակ իմացություն։

 

Ամուսնացած է, երկու որդիների մայր։ 

 

Հայաստանի Հանրապետությունում սկսած 2013 թվականից ակտիվ է քաղաքական հասարակական կյանքում, մասնավորապես Մարդու իրավունքների և քաղբանտարկյալների համար բռնապետության դեմ պայքարի շրջանակներում, բարեգործական երկու հիմնադրամների գործունեությամբ, որոնց հիմնադիրն էր իր հոր, Ֆելիքս Հայրապետյանի հետ միասին։

 

2021 թվականի մարտի 21-ին հիմնադրել է ՁԱՅՆ Լիբերթար Պահպանողական Կուսակցությունը Հայաստանում։

bottom of page