top of page
Home: Welcome
Ripa (5).jpg

Ինքնիշխան և արդար պետություն ազատ քաղաքացիների համար

Մեր քաղաքական մտատիպարն է «առավելագույն ազատություններ և անվտանգության երաշխիքներ քաղաքացիների համար, պետության նվազագույն միջամտություն տնտեսությանը»:

Public Demonstration

Մենք

 

Անկախ և անվախ

Առաքելություն

Կայացնել Պետություն, որտեղից չեն արտագաղթում, որտեղ քաղաքացին պաշտպանված է, և որտեղ կան նպաստավոր բոլոր պայմանները մարդու լիարժեք ինքնարտահայտման ու կայացման համար։  

Տեսլական

Երկիր, ուր «ուրիշին մի´ արա այն բաները, ինչը չես ուզում, որ ուրիշները քեզ անեն» կանոնը պարտադիր է բոլորի ու, առաջին հերթին, ամեն մի պետական ծառայողի համար:

Երկիր, ուր մարդկային լավագույն որակները գնահատված են, ոչ թե արժեզրկված։

Սկզբունքներ

Քաղաքացիներին
  • առավելագույն ազատություն

  • առավելագույն անվտանգություն 

 

 Համայնքներին
  • առավելագույն ինքնավարություն

  • առավելագույն պաշտպանվածություն

 

Տնտեսությանը
  • նվազագույն միջամտում պետության կողմից

  • հնարավորինս նվազագույն հարկային բեռնվածություն

 

 Պետությանը
  • առավելագույն արդյունավետություն և լավ կառավարում

  • նվազագույն հնարավոր ծավալով պետական մեքենա

Մեր մասին

«Ձայն» Լիբերթար Պահպանողական Կուսակցությունը, հիմք ընդունելով հայ ժողովրդի պատմական անցյալը և  գիտակցելով ժամանակակից աշխարհի զարգացման գործըթնացները, որպես քաղաքական կուսակցություն, լիբերթար պահպանողական գաղափարախոսության կրողն է։  

Կուսակցությունը անկյունաքարային է համարում բազմակուսակցական, ժողովրդավարական ​​ համակարգի սկզբունքները և արժեքներն ու մշտապես հանդես է գալիս դրանց շրջանակում։ Դիրքավորվում է կենտրոն աջ։ 

 

Կուսակցության առաքելությունն է՝ պետականաշինության ընթացքում համատեղել ազգային ինքնության պահպանումը և անհատի անձնական ազատությունները։ 

Կուսակցությունը հիմնադրվել է 2021 թվականի մարտի 21-ին, պետական գրանցումը ստացել է նույն թվականի մայիսի 25-ին։

Լիբերթար Պահպանողականություն

(Լիբերթար բառն օգտագործում ենք ազատականի փոխարեն, քանի որ «լիբերալ» ու «լիբերթար» եզրույթները հայերենում նույն կերպ են թարգմանվում՝ «ազատական», ուստի ընտրել ենք լիբերթարի օրիգինալ, այսինքն լատինահունչ օգտագործումը, մինչ ավելի ճշգրիտ թարգմանություն ունենալը) 


Լիբերթար պահպանողականությունը քաղաքական գաղափարախոսություն է, որը ներկայացնում է պահպանողականության լիբերթար թևը։ 


Լիբերթար պահպանողականությունը, որը նաև անվանվում է ֆուզիոնիզմ, միավորում է ավանդույթների հանդեպ պահպանողական մոտեցումն ու մարդու ազատությունների արժևորումը։ 


Աջ քաղաքական փիլիսոփայություն է, որը միավորում է ազատական եւ պահպանողական գաղափարները. համադրում է պահպանողական արժեքների (Պետություն, լեզու, ընտանիք, դավանանք) կարևորումն ու զարգացման պահպանողական, բնական ընթացքը՝ մարդու անհատական ազատությունների պաշտպանության ու հարատևման հետ:


Լիբերթար պահպանողականությունը պաշտպանում է հնարավորինս մեծ տնտեսական ազատությունը եւ սոցիալական կյանքի նվազագույն կարգավորումը ՝ արտացոլելով չմիջամտելու սկզբունքը (Laissez-faire),միաժամանակ կիրառելով պահպանողական փիլիսոփայությանը հավատարիմ սկզբունքները՝ ընդգծելով պետականության, պատասխանատվության ու պարտականությունների կարևորությունը։ 


Լիբերթար պահպանողականությունը, պետական իշխանությունը հնարավորինս նվազեցնելու ազատատենչ որոնման մեջ, քաջալերում է հնարավորինս մեծ տնտեսական ազատությունը և ապահովում սոցիալական կյանքի մեջ նվազագույն կարգավորումներ։


Սա գաղափարախոսություն է, որը հնարավոր է համարում մարդու ազատությունների ու իրավունքների, ու կենսունակ, հնարավորինս ապակենտրոնացված, բայց և դիմակայուն պետության համադրումը։ Լիբերթար պահպանողականությունը չի բացառում կամ զոհաբերում ազատությունը՝ պետության հաստատման ճանապարհին, եւ չի զոհաբերում իր պատմական հայրենիքն ու պետությունը՝ կասկածելի պրոգրեսիստական եզրույթներին։ 


Լիբերթար պահպանողականությունը սուվերենիզմի գաղափարակիր է. Ազատ և պատասխանատու քաղաքացին ունի իր Պետությունը, որն իրեն պաշտպանում է և իր ազատ ինքնարտահայտման համար ապահովում անհրաժեշտ պայմաններ։ 

file-20200826-7319-1uyliqv.jpg
  • Facebook
  • Twitter
  • Instagram
bottom of page