top of page

«Ձայն» ԼՊԿ հայտարարությունը օգոստոս 24-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

«ՁԱՅՆ» ԼՊԿ-ն, խստորեն դատապարտելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում օգոստոսի 24-ին տեղի ունեցած անընդունելի միջադեպը, Հայաստանի Հանրապետության նորընտիր պատգամավորներին հիշեցնում է, որ՝


1. Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությանը հայտարարված ու սկսված պատերազմը, որը ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ու հայերի՝ այս տարածքում ապրելու իրավունքին դեմ հայտարարված պատերազմ է, դեռևս չի ավարտվել։ 2. Հայաստանի Հանրապետության սահմանները, տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը վտանգված են։


Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական մթնոլորտը անկայուն ու պայթյունավտանգ դարձնող, պահող կամ սադրող ցանկացած անձ, պաշտոնյա, պատգամավոր, կուսակցություն կամ խմբավորում, ուղիղ կերպով դիրքավորվում է, որպես Հայաստանի Հանրապետության թշնամի՝ անկախ նրանից, թե գործում է լիարժեք գիտակցելով իր արարքը, թե անհեռատեսության հետևանքով։


Ուստի կոչ ենք անում, այն պատգամավորներին, ովքեր ԱԺ-ում անկարող են զսպել իրենց էմոցիաներն ու անհարիր բառընտրանին, անկարող են իրենց գործունեությամբ ու գիտելիքներով նպաստել ճգնաժամը հաղթահարելուն՝ վայր դնել մանդատներն ու հեռանալ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացու տված մանդատն այլ բանի պիտի ծառայեցվի, քան փողոցային վանկարկումներն են։ Այն պատգամավորներին, ովքեր ունակ են հասկանալ պահի լրջությունը, կոչ ենք անում լծվել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության ճակատագրական այս ժամանակահատվածում գործելով բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով։


Մի սպանեք Հայաստանի Հանրապետության գոյության վերջին հնարավորությունները՝ քաղաքական անհեռատես վարքագծով։




Comentarios


bottom of page