top of page

Հարցում ՀՀ Կառավարությանը

Հարգելի քաղաքացիներ, կուսակիցներ,


«ՁԱՅՆ» լիբերթար-պահպանողական կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյան-ի հարցում-գրությունը ՀՀ Կառավարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ստացած պատասխանը․

---


«Դեռևս սույն թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ Կառավարությանն ուղարկված գրությամբ բարձրացել ենք ներքոնշյալ հարցադրումները․


1. Ե՞րբ և որտե՞ղ է նախատեսվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ եռակողմ հանդիպումը:

2. Ի՞նչ հարցեր են ներառված հանդիպման օրակարգում:

3. Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, արդյո՞ք օտարերկրյա խաղաղապահների կամ որեւէ այլ ստորաբաժանման կողմից վերահսկվող միջանցքի համաձայնության հարց այդ օրակարգում առկա է։

4. Ի՞նչ փաստաթղթեր են պատրաստվել/գտնվում են պատրաստման փուլում հանդիպման ժամանակ ստորագրվելու համար: Խնդրում ենք տրամադրել այդ փաստաթղթերի օրինակները:


Ի պատասխան առաջարկություն ենք ստացել ևս մեկ անգամ ուսումնասիրել ԱԳՆ խոսնակի մեկնաբանությանը, որը, սակայն, չի պատասխանում մեր բաձրացրած հարցադրումներին։


Վերահաստատելով բարձրացված հարցերի կարևորությունը և վճռորոշ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, ևս մեկ անգամ ՀՀ Վարչապետի և աշխատակազմի ուշադրությունն ենք հրավիրում նշյալ հարցադրումների վրա՝ ակնկալելով բովանդակային պատասխաններ դրանցից յուրաքանչյուրի առնչությամբ, և հիշեցնելով, որ գրությամբ բարձրացված հարցերը գտնվում են ՀՀ Վարչապետի իրավասության շրջանակներում, ուղղակիորեն ենթակա են բանակցության Կառավարության գլխի կողմից։


«ՁԱՅՆ» լիբերթար-պահպանողական կուսակցություն

Նախագահ՝ Արուսյակ Հայրապետյան



Comments


bottom of page