top of page

Հանդիպում «IFES» Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում

Այսօր «Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության նախաձեռնությամբ, կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են «IFES» Ընտրական Համակարգերի Միջազգային Հաստատության Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ժերոմ Լեյրոյի, ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանի և ծրագրերի, հաշվետվությունների պատասխանատու Աննա Պապիկյանի հետ:


Կուսակցությունը ներկայացնում էին Կուսակցության փոխնախագահ Արեգ Քոչինյանը և կուսակցության Կառավարող Խորհրդի անդամ Խաչիկ Բադեյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Կուսակցության գաղափարախոսությունը, ծրագիրը և նպատակները։


Քննարկվեցին Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացները, դրանց արդյունքները, ինչպես նաև կուսակցության անդամները ներկայացրեցին ընտրական օրենսգրքում բարեփոխումների ծրագրեր:


Comments


bottom of page