top of page

Հանդիպում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ

Այսօր «Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության անդամները ԵՄ պատվիրակության գրասենյակում հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերի և քաղաքական հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլի հետ։


Կուսակցությունը ներկայացնում էին Կուսակցության Նախագահ Արուսյակ Հայրապետյանը, Կառավարող խորհրդի անդամներ՝ Արեգ Քոչինյանը և Տաթև Սայադյանը։


Հանդիպման ընթացքում ներկայացվեց Կուսակցության գաղափարախոսությունը, ծրագիրը, նպատակները և խնդիրները։ Քննարկվեցին Հայաստանի անվտանգային իրավիճակը, ներքաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի բազմաթիվ հարցեր։


Commentaires


bottom of page